Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

Եթե Աթաթուրքը խաբեց Լենինին, ապա ով է Պուտինը, որին չպետք է խաբեր Ալիևը։

Եթե Աթաթուրքը խաբեց Լենինին, ապա ով է Պուտինը, որին չպետք է խաբեր Ալիևը։
14.07.2025 | 10:23

Ռուսաստանը կորցնում է Հարավային Կովկասը

Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ Ռուսաստանը աստիճանաբար կորցնում է իր ազդեցությունը տարածաշրջանում։ Արցախյան հարցում Մոսկվան հավատում էր, որ Թուրքիայի հետ համագործակցելով և Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելով՝ կարող է վերականգնել իր դիրքերը, վերահսկել Հայաստանը և դարձնել Ադրբեջանը իր հուսալի գործընկերը։ Սակայն այս հաշվարկները կրկին անհիմն դուրս եկան։

Ադրբեջանը Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո սկսել է վարել բացահայտ հակառուսական քաղաքականություն։ Վերջին իրադարձությունները դրա ցայտուն օրինակներն են։ Բաքուն խորացնում է ռազմական համագործակցությունը Թուրքիայի և Պակիստանի հետ, ակտիվացնում կապերը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ՝ մի գործընթաց, որը հարվածում է Ռուսաստանի՝ տարածաշրջանում պահած պատմական ազդեցությանը։

Պատմության մեջ սա նոր երևույթ չէ։ 1920-ականներին, երբ Օսմանյան կայսրությունը պարտվեց Առաջին համաշխարհային պատերազմում և գտնվում էր փլուզման եզրին, Թուրքիայի առաջնորդ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը դիմեց բոլշևիկյան Ռուսաստանին՝ խոստանալով, որ Թուրքիայի ազգային ազատագրական պայքարին օգնության դիմաց երկիրը կդառնա կոմունիստական կամ գոնե կլինի Ռուսաստանի լիակատար դաշնակիցը։ Լենինը հավատաց այս խոստմանը՝ տրամադրելով Աթաթուրքին ոսկու մեծ պաշարներ և հսկայական ռազմական օգնություն։ Սակայն, երբ Աթաթուրքը ամրապնդեց իր իշխանությունը և վերջնականապես կայացրեց Թուրքիայի անկախությունը, հրաժարվեց իր տված խոստումներից։ Նա կառուցեց աշխարհիկ, անկախ, ազգային պետություն՝ հեռու բոլշևիկյան գաղափարախոսությունից և վերահսկողությունից։

Այսօր նույն գործընթացը կրկնվում է այլ դերակատարներով։ Ալիևը, օգտվելով Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերից Արցախում, ամրապնդեց իր իշխանությունը, լուծեց պատմական հարցերը, իսկ այժմ քայլ առ քայլ հեռանում է Ռուսաստանի ազդեցության գոտուց՝ խորացնելով կապերը Թուրքիայի հետ և հստակ ուղերձ հղելով՝ Ադրբեջանը չի պատրաստվում մնալ Մոսկվայի շահերի ուղեծրում։ Պուտինը խաբված է։

Պատմական օրինաչափությունն ակնհայտ է. եթե Աթաթուրքը կարողացավ խաբել Լենինին՝ այն Լենինին, որը կործանեց կայսրություն և վերաձևեց աշխարհի քաղաքական քարտեզը, ապա ինչո՞ւ պետք է Ալիևը չկարողանար խաբել Պուտինին, որի արտաքին քաղաքականության ռազմավարական սխալները վերջին տարիներին բազմիցս տեսանելի են դարձել։

Այս գործընթացը Հայաստանի համար ևս մեկ ցավալի դաս է։ Արևելքում և Կովկասում հավերժական բարեկամներ չկան։ Կան միայն ազգային և ռազմավարական շահեր, և պետությունները միշտ էլ առաջնորդվում են դրանցով՝ փոխելով իր դաշնակիցներին, խոստումները և նույնիսկ գաղափարախոսությունը, եթե դա պահանջում է իրենց գոյությունն ու հզորացումը։

Ռուսաստանը Հարավային Կովկասում կրկնում է իր իսկ պատմական սխալները, սակայն պատմությունը միշտ հիշեցնում է, որ դասերը անտեսողները կրկին վճարում են նույն գինը՝ ազդեցության, վստահության և ժամանակի կորուստ։

Hay Azian

«Նիդերլանդական օրագիր»

Դիտվել է՝ 3818

Մեկնաբանություններ